Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» շարունակում է մշտադիտարկել Էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 2536 հաստատված դեպք
• 1033 հաստատված մահ
Ուգանդա (2026թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 20 հաստատված դեպք
• 2 հաստատված մահ
• 1 հավանական դեպք
• 1 հավանական մահ
Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի տվյալներով)
• 1 հաստատված դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։
Ներկայիս բռնկման հարուցիչը՝ Բունդիբուգյո էբոլավիրուսը, դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Միաժամանակ շարունակվում են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման աշխատանքները։
Ուգանդայում Էբոլայի հիվանդության նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջացումից և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկիրը շարունակում է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը:
Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաև այն հանգամանքով, որ Էբոլայի հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24