«Կիևյան օպորտունիստի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա։
Շաբաթ օրն Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, վիրավորվել՝ մեկ այլ նավաստի։ «Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում ես ընդգծել եմ, որ այս կիևյան օպորտունիստի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ», - գրել է Արաղչին իր X սոցիալական ցանցի էջում։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարձակումը իրանական նավի վրա իրականացվել է Իսրայելի հրահրմամբ՝ Եվրոպային Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ «Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա և սպանել մեկ նավաստու»,- հավելել է Արաղչին։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
10703:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
26900:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
206Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
135Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
125Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
321Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
119Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
127Երեկ, 17:48