Դուրովին սպառնում է ցմահ ազատազրկում

Ռուսաստանում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կարող են ցմահ ազատազրկման դատապարտել, եթե մեղավոր ճանաչվի: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը։
«Ահաբեկչական գործունեությանն օժանդակելու մասին հոդվածը շատ լուրջ հոդված է։ Դրա համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Բացի այդ, հետաքննության ընթացքում Դուրովին կարող են մեղադրանքներ առաջադրել նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է նա։
Փաստաբանը հայտնել է, որ Դուրովին Ռուսաստանում կարող են հեռակա կարգով կալանավորել։
«Սա ընդհանուր ընթացակարգ է, որն անհրաժեշտ է անձին Ռուսաստան արտահանձնելու համար։ Ռուսաստանում դատարանը նրան հեռակա կարգով կալանավորում է, որից հետո ռուսական իրավապահ մարմինները սկսում են հասնել նրա արտահանձնմանը Ռուսաստան, այդ թվում՝ Ինտերպոլի միջոցով։ Ամենայն հավանականությամբ, Դուրովին նույնը կարող է սպասվել»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասի (ահաբեկչական գործունեությանը օժանդակություն) համաձայն հարուցված քրեական գործով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ Ուկրաինայի հետախուզական գործակալությունները ակտիվորեն օգտագործում են Telegram-ի ծանոթությունների «Դեյվինչիկ/Լեո» չաթբոտը՝ երիտասարդ ռուսներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար։

«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան
4316:00
«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան
5714:48
«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
6213:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
7813:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
9112:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
8111:48
Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
17611:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
18311:36