Միջատի խայթոցի ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բուժօգնության

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Ամռանը միջատների խայթոցներն ավելի հաճախակի են։ Շատ դեպքերում դրանք առաջացնում են խայթոցի հատվածում կարմրություն, այտուց կամ քոր, որոնք սովորաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։
Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
Ի՞նչ անել միջատի խայթոցի դեպքում
- Լվացեք խայթոցի հատվածը օճառով և հոսող ջրով
- Դրեք սառը թրջոց կամ սառը կոմպրես՝ այտուցը և քորը նվազեցնելու համար
- Մի քորեք խայթոցի հատվածը՝ մաշկի վնասումն ու վարակման վտանգը նվազեցնելու համար
Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝
- Դժվարանում եք շնչել կամ կուլ տալ
- Առաջանում է դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուց
- Նկատվում է գլխապտույտ, թուլություն կամ գիտակցության խանգարում
- Ուժեղանում է կարմրությունը, այտուցը կամ ցավը խայթոցի հատվածում
- Բարձրացել է մարմնի ջերմաստիճանը կամ վատացել ընդհանուր ինքնազգացողությունը
Ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից
- Օգտագործեք միջատներին վանող միջոցներ (ռեպելենտներ)
-Կրեք փակ հագուստ, հատկապես բնության գրկում գտնվելիս
- Օգտագործեք հակամիջատային ցանցեր տանը և հանգստի վայրերում
Կանխեք խայթոցները։ Ճանաչեք վտանգի նշանները։ Ժամանակին դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու և ձեր առողջությունը պահպանելու համար»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
9400:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
249Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
26218.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
26218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99513.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
296113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
195112.08.2026, 23:18