Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա: Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժողական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը
Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։
Ավելի շատ շարժվե՛ք
- Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։
- Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պահպանե՛ք (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։
- Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնե՛ք և մի քանի րոպե շարժվե՛ք։
- Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացե՛ք ոտքով կամ հեծանվով։
- Վերելակի փոխարեն օգտվե՛ք աստիճաններից։
- Ավելի հաճախ զբոսնե՛ք և զբաղվե՛ք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։
- Ընտրե՛ք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը Ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է Ձեր առողջական վիճակին։
Սնվե՛ք առողջ
- Ամեն օր օգտագործե՛ք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։
- Նախընտրե՛ք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։
- Սահմանափակե՛ք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։
- Նվազեցրե՛ք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։
- Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրե՛ք սովորական ջուր։
Ընտրե՛ք առողջ կենսակերպ
- Մի՛ ծխեք և խուսափե՛ք պասիվ ծխելուց։
- Խուսափե՛ք ալկոհոլի օգտագործումից։
- Քնե՛ք բավարար ժամանակ և պահպանե՛ք կանոնավոր քնի ռեժիմ։
Խորհուրդներ երեխաների և հղիների համար
- Հղիության ընթացքում հետևե՛ք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։
- Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրե՛ք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։
- Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորե՛ք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։
Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը»։

Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը
3009:06
Միջատի խայթոցի ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բուժօգնության
222Երեկ, 14:48
Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
68027.07.2026, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
73227.07.2026, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
82226.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
233424.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
102024.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
515122.07.2026, 00:52