Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը
44
Այսօր, 20:54

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը, հայտնել են ֆեդերացիայից։
Այսօր Երևանում տեղի է ունեցել ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը։ Նրանք միաձայն ընտրել են Նազարյանին։
Նշենք, որ Արթուր Նազարյանը շուրջ 15 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր։
Հիշեցնենք, որ 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը։ Նա այսօր հայտնեց, որ հրաժեշտ է տալիս այդ պաշտոնին։