«Քաղաքական միտքը ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «...Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:
Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա:
Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։
Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Հ.Գ.
Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը...
Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի...
Հայաստանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
14811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
14401:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14700:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
129Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
108Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
235Երեկ, 22:36