Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է

Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։
Ախտանիշներն են՝
? ուժեղ գլխացավ,
? գլխապտույտ,
? շփոթվածություն կամ գիտակցության կորուստ,
? տաք, կարմրած և չոր մաշկ,
? բարձր ջերմություն,
? արագ սրտխփոց,
? ծանր դեպքերում՝ ցնցումներ։
Ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։
Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար՝
? օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր,
? կրել թեթև և բաց գույնի հագուստ,
? խուսափել արևի տակ երկար մնալուց,
? ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին,
? երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։
Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24