«Խուսափեք Էբոլայի վարակ գրանցած տարածքներ ճամփորդելուց». ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է․ «Էբոլա հիվանդության իրավիճակը աշխարհում. 2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է Էբոլա հիվանդության՝ Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված բռնկումը։
Այս պահին արձանագրվել է՝
- 3360 հաստատված դեպք
- 1487 հաստատված մահվան դեպք
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայիս բռնկումը Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված մինչ այժմ գրանցված ամենախոշոր բռնկումն է։
Ուգանդա
2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է Էբոլայից։ Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։
Միաժամանակ, ԱՀԿ-ն շարունակում է Ուգանդայի համար ներմուծման ռիսկը գնահատել բարձր՝ պայմանավորված Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հետ բնակչության ակտիվ տեղաշարժերով և շարունակվող սահմանային կապերով։
Ֆրանսիա և Գերմանիա
Ֆրանսիայում արձանագրվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից վերադարձած բժշկի մոտ Էբոլայի մեկ ներմուծված դեպք։ Հիվանդն առողջացել է, իսկ նրա հետ շփված անձանց շրջանում վարակի փոխանցում չի արձանագրվել։
Գերմանիայում բուժում են ստացել ԱՄՆ երկու քաղաքացի, որոնց մոտ հիվանդությունը հաստատվել էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, և որոնք բժշկական տարհանմամբ տեղափոխվել էին Գերմանիա։ Առաջին հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկրորդի վիճակը գնահատվել է կայուն։ Երկրում երկրորդային փոխանցման դեպքեր չեն արձանագրվել։
ԱՀԿ-ի մասնագիտացված խմբերը շարունակում են գնահատել Էբոլայի դեմ թեկնածու պատվաստանյութերն ու բուժական միջոցները։
Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, իսկ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Վարակումը տեղի է ունենում միայն հիվանդ մարդու կամ մահացածի արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման արդյունքում։
Միաժամանակ, հաշվի առնելով միջազգային ուղևորափոխադրումները, անհրաժեշտ է պահպանել համաճարակաբանական զգոնությունը, խուսափել էբոլայի վարակ գրանցած տարածքներ ճամփորդելուց, ապահովել կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերումը և ժամանակին կիրառել սահմանված հակահամաճարակային միջոցառումները։
ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
169Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
49813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
75711.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
228604.11.2026, 23:31