Շաբաթ, 01 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք»․ Գեղամ Մանուկյան

«Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք»․ Գեղամ Մանուկյան
60
Այսօր, 11:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք, նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք... Թող վայելեն բոլոր նրանք, որ պարբերաբար խոսում են «նախկինի» մասին...»։

Հիշեցնենք՝ նախօրեին «Ազատություն»-ը հայտնել էր․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան