«Վենդետա լինելու է՝ իրավական և քաղաքական իմաստով»․ Ռուբեն Ռուբինյան

«Դուք հայտարարել եք, որ ԱԺ-ում ընդդիմադիրներին վերաբերվելու եք իբրև հանցագործներին։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում՝ կյուշնիկները։ Սա ՀՀ Աժ-ն է, և պետք է գիտակցեք թե դուք որտեղ եք աշխատելու և աշխատում։ Դուք նաև հայտարարել եք, որ այս ընթացքում վենդետա չի լինելու, հիմա ասում եք՝ վենդետա լինելու է։ Վենդետան վտանգավոր բառ է, վենդետան երբեք միակողմանի չի լինում, այն շարունակվում է անընդհատ»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմեց ԱԺ նախագահի թեկանածու Ռուբեն Ռուբինյանին։ «Մենք 2018-ին եկանք իշխանության և ասացինք՝ վեդետա չի լինելու։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Եվ այո, ես հայտարարել եմ հիմա էլ հայտարարում, որ վենդետա լինելու է՝ բառիս իրավական իմաստով, և բոլոր մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն՝ պետք է պատժվեն։ Քաղաքակն իմաստով նույնպես վենդետա է լինելով, որովհետև քաղաքական ուժերը պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար»,- նշեց Ռուբինյանը։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
12911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13701:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
126Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
105Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
224Երեկ, 22:36