«Իշխանազավթման պահին ձեր զգացողությունն ինչպիսի՞ն էր». Էդգար Ղազարյան

«Ի՞նչ զգացողություն եք ունեցել 2026-ի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ ժամը 02:00-ին պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շատ անտրամադիր, տխուր, թախծոտ, ճլորած... չեմ կարծում՝ գիշերվա ժամով ա պայմանավորված: Ընդամենը ամփոփվել էր արդյունքների 20-30 տոկոսը ու հանկարծ էդ ուժը հռչակվում ա հաղթող: Իշխանազավթման պահին ձեր զգացողությունն ինչպիսի՞ն էր»,- դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը: Կոնջորյանն ասաց. «Կարծում եմ՝ դուք, նույնիսկ սովորական օրերին, գիշերը ժամը երկուսին չեք ունենում այնքան կայտառ տրամադրություն, ինչ՝ առավոտյան տասին: Նորմալ է, որ կարող է այդքան կայտառ չլինեն, բայց կա իրականություն ու կա ստոպ-կադր: Հիմա դուք էս պահին ճլորած չեք ու ունեք նորմալ տրամադրություն, բայց եթե մենք վերցնենք ստոպ-կադրեր, կլինի ճլորած դեմքի արտահայտություն: Ինչ վերաբերում է իշխանազավթմանը. ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք մասն եք եղել քաղաքական թիմի, թիմերի, որոնք ՀՀ-ում ունենք իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնց օրոք կազմակերպվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, Երևանի փողոցներում գնդակահարվել են ՀՀ քաղաքացիներ»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
11811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9008:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13401:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
13900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
124Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
103Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
220Երեկ, 22:36