Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Երթևեկության փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

Երթևեկության փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
210
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ., 17:30

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երվանդ Քոչարի փողոցում, մասնավորապես՝ Երվանդ Քոչար 5/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։