Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել

Կամերունի դրոշի ներքո նավարկող «Նադեժդա» նավը, որը թուրքական Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել են չորս նավաստիներ, այդ թվում՝ երեք թուրք, հաղորդում է «Ջումհուրիեթ»-ը։
Հրապարակման համաձայն՝ նավը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 17:30-ին՝ Նովոռոսիյսկից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա։
Նավի կապիտան Յալչին Սահինը հայտարարել է, որ «հարձակումն իրականացրել է Ուկրաինան, և օգտագործվել է 6-7 անօդաչու թռչող սարք»։ Սահինն ասել է, որ իրենք օգնության են սպասում, և որ բոլորն անվտանգ են, սակայն կան վիրավորներ։ Նավի վրա հրդեհ է բռնկվել։
Ըստ բաց լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նավը պատկանում է «Նադեժդա Ռորո Ինկ.»-ին, իսկ դրա շահագործման և տեխնիկական ղեկավարը թուրքական «Քալյոնջու Ռո Ռո Դենիզչիլիկ» ընկերությունն է։
Rusya'ya sebze taşıyordu: Türk Ro-ro gemisine saldırı!
— Cumhuriyet (@cumhuriyetgzt1) August 3, 2026
4 mürettebat yaralandıhttps://t.co/JELlPdKDyI pic.twitter.com/JQVWqZMd03

«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
3813:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
5713:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
7112:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
6911:48
Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
14511:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
15111:36
«Դատարանները հաստատել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»․ Արա Զոհրաբյան
6010:48
Դատարանը կարճել է Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով գործերի վարույթները
6810:04