«Հայ ժողովրդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, իսկ պետությունների սահմանները կարող են ենթարկվել փոփոխության։
Հայ ժողովրդի բնօրրանը ու հետևաբար հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհն է։
Հայրենիքները պետք է սիրել անկախ իշխող ռեժիմից ու քաղաքական ծրագրերից։
Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։
Անկախ գործող ռեժիմի փոփոխական ու երբեմն անհեթեթ գնահատականերից՝ հայ ժողովրդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Այն մեր ժողովրդի բնօրրանն է։
Հայրենիքի սահմանները գծվում է Աստծո, իսկ պետության սահմանները՝ մարդկանց կողմից։
Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, պետության սահմանները կարող են ենթարկվել փոփոխության։
Միայն վերջին 100 տարում փոխվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու բազմաթիվ այլ պետությունների սահմաններ։
Գաղտնիք չէ, որ 1776-ի հուլիսի 4-ին հռչակված ԱՄՆ տարածքը մի քանի անգամ փոքր է այսօրվա տարածքից։
Անժխտելի փաստ է, որ հույների համար Կ.Պոլիսն ու Զմյուռնիան են հայրենիք, չնայած այսօր Թուրքիայի կազմում են։
Դուբլինում ապրող իռլանդացու համար Հս.Իռլանդիան հայրենիք է, բայց գտնվում է Մեծ Բրիտանիայի կազմում։
Կամ նորմա՞լ է սերբ ժողովրդից պահանջել Կոսովոն հարենիք չհամարել։
Կարծում եմ՝ ոչ։
Միշտ չէ, որ հայրենիքի ու պետության սահմանները համընկնում են։
Պատմության ընթացքում եղել են հարյուրամյակներ, երբ հայ ժողովուրդն անկախ պետականություն չի ունեցել, բայց հայրենիք միշտ է ունեցել։
Անկախ նրանից, թե Վանը, Անին, Դվինը կամ Շուշին ո՞ւմ տիրապետության տակ են եղել, նրանք միշտ եղել ու լինելու են հայ մարդու հայրենիքի անբաժան մասը։
Ռեժիմի ներկայացուցիչների համար դեռ երեկ Արցախը հայրենիք էր, իսկ այսօր արդեն՝ ոչ։
Իմ համար Արցախը երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ հայրենիք է։
Մենք պետք է ծառայենք Հայաստանի Հանրապետությանը, լինենք նրա օրինապահ քաղաքացիները, բայց չենք կարող մոռանալ մեր արմատները, պատմությունը՝ ուրանալով ամեն բան։
Ասածս ի՞նչ է… հազար տարի էլ անցնի, որևէ մեկը չի կարող հայ մարդուն պարտադրել հրաժարվել իր հայրենիքից»։

«Կապիտուլյանտների ռեժիմն իր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի»․ Տիգրան Աբրահամյան
110:12
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1310:00
«Հայ ժողովրդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է»․ Էդուարդ Շարմազանով
2909:30
«ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը կպահանջի կոնսենսուսային որոշում»․ Վիկտոր Վասիլև
5509:29
Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ»
3109:18
Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
5209:12
ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
3509:00
«Այդպես էլ արդարադատության անկախություն չունեցանք». Վարդան Հարությունյան
13902:12