Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար կարևոր է կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։
Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա
- Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։
- Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու ռիթմի խանգարումների վտանգը։
- Օդի բարձր խոնավությունը դժվարացնում է քրտինքի գոլորշիացումը և օրգանիզմի բնական հովացումը՝ մեծացնելով գերտաքացման վտանգը։
- Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են սրվել առկա ախտանիշները և մեծանալ բարդությունների վտանգը։
Ինչպե՞ս պաշտպանվել
- Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշել։
- Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։ Օրվա ամենաշոգ ժամերին՝ 11:00–17:00-ն, մնացե՛ք զով կամ լավ օդափոխվող տարածքում։
- Կրե՛ք թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։
- Խուսափե՛ք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա շոգ ժամերին։
- Շարունակե՛ք ընդունել բժշկի նշանակած դեղերը։ Առանց բժշկի խորհրդի մի՛ դադարեցրեք դրանք և մի՛ փոխեք դեղաչափերը։
- Պարբերաբար վերահսկե՛ք զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախությունը։
Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար շոգ օրերին հատկապես կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24