Էլ Նինյոյի պատճառով 50 միլիոն մարդ սովի կմատնվի. ՄԱԿ

ՄԱԿ-ի վերլուծաբանները հայտարարել են, որ Էլ Նինյոն մինչև 2027 թվականի վերջը մոտ 50 միլիոն մարդու կհասցնի սուր քաղցի վիճակի: The Guardian-ի տվյալներով՝ իրավիճակը կրիտիկական կդառնա 45 երկրներում:
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը (WFP) հայտարարել է, որ նույնիսկ եթե Էլ Նինյոն ավելի քիչ ծանր լինի, քան ներկայում կանխատեսվում է, այն դեռ ավելի քան 20%-ով կավելացնի արդեն իսկ պարենային անապահովության մեջ գտնվող մարդկանց թիվը: Ամենաշատը կտուժեն Կենտրոնական և Հարավային Ամերիկան, Կարիբյան ավազանը և Հարավային Աֆրիկան: Այս տարվա Էլ Նինյոն կարող է լինել վերջին 70 տարվա ամենաուժեղը: Մասնագետները նշել են, որ գլոբալ տաքացման հետ մեկտեղ այս երևույթը կհանգեցնի գրանցված ամենատաք տարվան՝ կամ 2026-ին, կամ 2027-ին:
Սննդամթերքի գները կբարձրանան ամբողջ աշխարհում, նշել է WFP-ի պարենային անվտանգության տնօրեն Ժան-Մարտին Բաուերը: «Դա նաև կախված կլինի արտահանող երկրների կողմից կայացված որոշումներից: Կարևոր է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ խոշոր երկրները կդադարեցնեն սննդամթերքի արտահանումը», - ասել է նա:

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
5015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
6215:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
7315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6014:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8013:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
8613:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
7213:24