«Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են»․ Վահագն Ալեքսանյան

«ԱԺ-ում իշխանությունը բարեվարքության կանոնները օրակարգ բերեց, բայց երեկվա միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է լարվածություն ստեղծել։ Չե՞ք բացառում, որ կարող եք բարեկեցության օրակարգից շեղվել և ինչպես 8-րդ գումարման ԱԺ-ում, խոսքն անցնի ձեռքի ուժին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցով դիմեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։
«Միջադեպը հարթված է, բայց եթե ասում եք, որ կարելի է մեզ վիրավորել, և մենք պետք է շարունակենք մնալ բարեկիրթ՝ ոչ։ Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են, մենք չենք մնալու հեզ ու բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են»,- պատասխանեց Ալեքսանյանը։ «Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ անգամ ավելի շատ հարգանք, մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Ինձ թվում է՝ շատ պարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է և որի պայմաններն առավել շատ հստակ են»,- շարունակեց ՔՊ-ական գործիչը։

«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
611:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
2011:24
«Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը»․ Վարդան Ոսկանյան
2211:12
Բագրատ Միկոյանի, Աննա Գրիգորյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
7210:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
5210:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4609:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5809:42