«ՀՀ-ի համար էբոլայի ներթափանցման վտանգը գնահատվում է ցածր». ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Էբոլայի համաճարակաբանական իրավիճակը՝ 2026 թ. օգոստոսի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ
Համաձայն միջազգային աղբյուրների՝ Էբոլա վիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ուգանդայում և Ֆրանսիայում։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն
Օգոստոսի 3-ի տվյալներով՝ արձանագրվել է՝
• 3 874 հաստատված դեպք,
• 1 751 հաստատված մահվան դեպք։
Ուգանդա
2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է Էբոլայից։
Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։
Ֆրանսիա
Օգոստոսի 4-ի տվյալներով՝ արձանագրվել է՝
• 1 հաստատված դեպք։
Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները»։

«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
35628.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
38428.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
97926.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
56626.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
59824.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
103217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
115514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
119113.09.2026, 12:54