«Սա փոխում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռության միտումները»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 7-ին Մեքքայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքվել է փոխօգնության պակտ, որի մասին թուրքական կողմը բազմիցս խոսել էր։ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև նախկինում կնքված փոխադարձ պաշտպանության պակտին միանալու մասին Թուրքիայում էլի խոսել են ու այժմ կարծես թե դա իրականություն է դառնում։
Համաձայնագիրը ենթադրում էր, որ կողմերից մեկի վրա հարձակումը համարվում էր հարձակում նաև մյուս կողմերի նկատմամբ։ Եթե հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիան նախկինում, իսկ Թուրքիան ներկայում ձգտել և ձգտում են ունենալ միջուկային զինանոց, իսկ Պակիստանն արդեն ունի այդպիսի զինանոց, սա փոխում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռության միտումները, ինչը հավասարապես մարտահրավեր է թե՛ Իրանի համար և թե՛ Իսրայելի։
Իրանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև հնարավոր նոր դաշինքի մասին լուրերին։
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սակայն բավականին երկիմաստ հայտարարություն էր արել.
«Իրանի հզոր զինված ուժերը ցուցադրել են իրենց պատրաստվածությունը, կարողությունները և ուժը աշխարհի ամենահարուստ բանակների դեմ կանգնելով։
Երբ մահմեդականները միավորվում են, մենք կարող ենք վստահորեն դիմակայել ցանկացած արտաքին ուժերից եկող մարտահրավերի։
Ժամանակն է ապավինել միայն ինքներս մեզ և ընդունել իրական եղբայրությունը»։
Թեպետ այս հայտարարությունը առաջին հայացքից ենթադրում է ողջույն իսլամական աշխարհի միավորմանը, սակայն հաշվի առնելով Պակիստանի և Իրանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի, Թուրքիայի և Իրանի ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքակրթական, կրոնական հակասությունները, կարծում եմ, որ սա դիվանագիտական ձևակերպում է արդեն կայացված փաստին։ Դիվանագիտական տեխնոլոգիան ենթադրում է՝ «եթե չես կարող կասեցնել քո շահերին սպառնացող վտանգը, ապա ձգտում ես դրանից օգուտ ստանալ և շահել ժամանակ»»։

«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
9801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
109Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
89Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
179Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 22:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 22:06