«Առաջիկա տարիներին ՀՀ-ն տնտեսական և լոգիստիկ զարգացման տեսանկյունից պետք է կարողանա լուծել երկու մակարդակի խնդիր». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջիկա տարիներին Հայաստանը տնտեսական և լոգիստիկ զարգացման տեսանկյունից պետք է կարողանա լուծել երկու մակարդակի խնդիր.
1. Ակտիվացնել կամ ստեղծել ներկայություն Սև ծովի նավահանգիստներում, Պարսից ծոցի՝ Չաբահար և Բանդար Աբբաս, իսկ առավել երկարաժամկետ հեռանկարում՝ Միջերկրական ծովի նավահանգիստներում և Հնդկական օվկիանոսի։
2. Ընդլայնել երկաթուղային ցանցը՝ ուղիղ կապով Իրանից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ և այլ ցամաքային երթուղիներ, մյուս կողմից՝ արագընթաց երկաթուղիներ դեպի Սև ծովի և մյուս երթուղիներ։
Ռազմավարական կարևորությունն այն է, որ սրանք լինեն ինքնավար լոգիստիկ ցանց՝ Թուրքիայի և Ադրբեջանի երթուղիներից անկախ։ Հայաստանից ուղիղ դեպի Իրան և ուղիղ դեպի Սև ծով գծերը կհավասարակշռեն Թուրքիայի, Ադրբեջանի ապագա հավակնությունները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի համար կմինիմալիզացնեն TRIPP-ի նկատմամբ կասկածները և հնարավոր ռիսկերը։
Հասկանալի է, որ սա կախված է մեծ ծախսերի հետ, սակայն դրանք կարելի է հաղթահարել ազգային ֆոնդի ստեղծման և բաց բաժնետիրական ցանցի ստեղծման միջոցով, որտեղ պետությունն ու մասնավորը միասին կկարողանան ֆինանսավորել, իսկ ապագայում ստանալ եկամուտներ և շահ»:

«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
9801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10600:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
109Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
89Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
179Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 22:18
«Այս տարածաշրջանը խախանդվում է կայսերական կամ սոցիալիստական մոդելների կիրառման պարագայում»․ Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 22:06