Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։

«Չեմպի» հզոր թայֆունը կաթվածահար է արել Թայվանը և հանգեցրել Արևելյան Ասիայում հարյուրավոր չվերթների չեղարկման (տեսանյութ)
4822:42
Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Երևանում. վրաերթի ենթարկվածի վիճակը ծայրահեղ ծանր է
8821:48
Ինքնահրկիզումից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է (տեսանյութ)
9418:54
Փարիզի մերձակայքում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ (տեսանյութ)
23815:24
Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին (տեսանյութ)
27814:30
Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
18013:12
Հրաձգություն՝ Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
25512:19
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 11 օտարերկրացիներ են տեղափոխվել հիվանդանոց (տեսանյութ)
11512:06