«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Տեղեկություն է, որ Երեւանում հանդիպել են Հայաստանի ու Ղազախստանի փոխվարչապետները, քննարկելով թվային ոլորտում եւ արհեստական բանականության հարցում գործակցությունը։ Առաջարկում եմ, որ այս տեղեկությունը արժանացնեք ավելի մեծ ուշադրության, քան կարող է պահանջվել առաջին հայացքից։
Հիշեցնեմ, թե ինչպես եմ բազմիցս նշել, որ Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը։
Իսկ Ղազախստանի փոխվարչապետը Հայաստան է ժամանել ամերիկյան, իսկ գործնականում կամ իրականում հայկական Firebird AI ընկերության և ամերիկյան NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:
Եվ հիշեցնեմ նաեւ, որ շաբաթներ առաջ ես անդրադարձել էի, որ այդ ընկերությունը՝ նույն գործակցության տրամաբանությամբ, բայց շատ ավելի՝ անգամներով մասշտաբային ծրագիր է իրականացնելու Ղազախստանում՝ Արհեստական բանականության ազգային միջավայր ձեւավորելու համար։
Իսկ այս ամենի տանիքն իհարկե Չինաստանի հետ արհեստական բանականության եւ թվային աշխարհի համար ազդեցության պայքարի ամերիկյան մոտիվն է»:

«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան
5215:24
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչաապետ Ժասլան Մադիևի հետ
7913:54
«Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։». Արաղչի
15113:06
«Արևմուտքում շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան բալիստիկ հրթիռներ արտադրի». Զելենսկի
8812:12
«Առաջիկա տարիներին ՀՀ-ն տնտեսական և լոգիստիկ զարգացման տեսանկյունից պետք է կարողանա լուծել երկու մակարդակի խնդիր». Արա Պողոսյան
9411:48
«Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին». Ֆիդան
16011:30
«Սա փոխում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռության միտումները»․ Արա Պողոսյան
12009:12
«Եթե Ալիևը ստացել է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է խոսուն վկայություն լինել»․ Հակոբ Բադալյան
25003:06