«Թեհրանը «գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը». Նեթանյահուն կրկին սպառնացել

Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետից բաղկացած ծրագիրը և զորքերը դուրս չի բերի պաղեստինյան անկլավից մինչև «ՀԱՄԱՍ»--ի իրական զինաթափումը», և դա պետք է ներառի բոլոր զենքերը՝ ծանր, թեթև և ցանկացած այլ: Այսպիսի հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հրեական պետության կառավարության նիստում։ Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը քննարկում է այս հարցը ամերիկյան վարչակազմի հետ. «Նրանք գաղափարներ ունեն, որոնցից մի քանիսը մեզ համար ընդունելի են, ոմանք՝ ոչ, և մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումը», հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի գործել Գազայի հատվածից եկող սպառնալիքների դեմ»՝ ուղղված իսրայելցի զինվորականների և քաղաքացիների դեմ։
Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ «մեծապես արժևորում է ԱՄՆ-ի հետ պատմական գործընկերությունը միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերի դեմ պայքարում։ Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի Իրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ես վարչապետ եմ»։
Ըստ Նեթանյահուի, վերջին շաբաթներին «Իրանը հարձակվում է տարածաշրջանի երկրների վրա՝ նույնիսկ դրանից դուրս, բայց կա մի երկիր, որի վրա նա չի հարձակվում՝ Իսրայելը»: Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Թեհրանը «գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը, եթե դա անի»։
Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է, որ իր օրոք պաղեստինյան պետություն չի ստեղծվի «ոչ Գազայում, ոչ Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափ-խմբ.)»: Նրա խոսքով, Իսրայելի անվտանգությունը «բանակցությունների առարկա չէ», և երկիրը կպաշտպանի իր շահերը նույնիսկ ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում։

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
5015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
6215:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
7315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6014:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8013:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
8613:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
7213:24