Իսրայելական բանակը Լիբանանի հարավում կիրառել է հրկիզող զենքեր

Իսրայելական բանակը կիրակի օրը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակելի թաղամասերին՝ օգտագործելով հրկիզող զենքեր, որոնք խոշոր հրդեհներ են առաջացրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Իսրայելական ավիացիան հարվածել է Էլ-Մանսուրի գյուղին, իսկ հրետանին ծանր արկերով կրակ է բացել Ալի ալ-Թահեր բարձունքների, Զուտարի և Մեյֆդունի միջև ընկած տարածքի և հարավային Լիբանանի Էլ-Մանսուրի հողերի վրա», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրը հավելել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հրկիզող զինամթերք է նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մեծ քանակությամբ այգիներ և լեռնային տարածքներ է այրել Արևմտյան Բեքայում՝ Նիհայից մինչև Քֆարհունա: Մեկ այլ անօդաչու թռչող սարք, ըստ նրա, պայթուցիկ նյութեր է նետել Ալի ալ-Թահեր բլրի մոտ:

Եվրոպայում մի քանի ինքնաթիռներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել
9616:36
«Ցանկացած քաղաքական գործընթացի ամենամեծ ռիսկը կեղծ մեկնարկն է». Արա Պողոսյան
4916:24
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
6615:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
7815:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6315:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
8215:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6814:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8313:48