Գերմանիայում երկարատև երաշտի պատճառով Էլբայի վրա երևացել են «սովի քարեր»-ը

Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի շատ գետերում անձրևների բացակայության պատճառով գրանցվել է ջրի կրիտիկական ցածր մակարդակ, ինչը հանգեցրել է այսպես կոչված «սովի քարերի» մերկացմանը, որոնք բերքի անբավարարության նախանշաններ են, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային ջրհեղեղների դեմ պայքարի կենտրոնի տվյալներին։
Գերմանիայի ջրային ուղիների և նավագնացության դաշնային մարմինը (WSV) նախկինում հայտնել էր, որ Դյուսելդորֆի մի հատվածում Հռենոսը իջել է մինչև ռեկորդային ցածր՝ 14 սանտիմետր։ «Անձրևի բացակայությունը հանգեցրել է Սաքսոնիայի գետերի ջրի մակարդակի լայնածավալ անկման։ Արդյունքում ջրից դուրս են եկել անցյալի երաշտների ականատեսները այսպես կոչված՝ «սովի քարեր»-ը։
Էլբայի ժայռի վրա փորագրված են ավելի քան 20 ամսաթվեր, որոնք հիշատակում են անցյալում տեղի ունեցած ուժեղ երաշտները, որոնք թվագրվում են 1707 թվականից: Վերջին ցածր կետը գրանցվել է համեմատաբար վերջերս՝ 2018 թվականի ծայրահեղ ցածր ջրի մակարդակի ժամանակ։
Հիդրոլոգների կարծիքով, Պիրնայի մոտ Էլբա գետի մակարդակը երկար ժամանակ մնացել է մեկ մետրից ցածր, մինչդեռ Դրեզդենում գետի խորությունը նվազել է մինչև ընդամենը 54 սանտիմետր: Լայնածավալ ծանծաղումը ազդել է նաև տարածաշրջանի այլ խոշոր ջրային ուղիների վրա, այդ թվում՝ Մուլդե, Շպրե, Նեյսե և Վեյսե Էլստեր գետերի վրա։
Եղանակային կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին տարածաշրջանում կպահպանվի չոր եղանակ՝ մինչև 34 աստիճան Ցելսիուս (93.1 աստիճան Ֆարենհայտ), ուստի գետի իրավիճակի բարելավում չի սպասվում։
Եվրոպան վերջին տարիների ամենաուժեղ ջերմային ալիքներից մեկն է ապրում, որոնցից ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը: Հունիսի վերջին Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Աննի Ժենևարը հայտարարել է, որ աննորմալ շոգը զգալի վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։

«ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
3622:06
Գերմանիայում երկարատև երաշտի պատճառով Էլբայի վրա երևացել են «սովի քարեր»-ը
9921:59
Իսրայելական բանակը Լիբանանի հարավում կիրառել է հրկիզող զենքեր
9421:18
«Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով». Արա Պողոսյան
5921:00
«ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը անգործության է մատնված, բայց նրանց «դռները միշտ բաց են» շահախարդախ Անիլի համար». Կարեն Հեքիմյան
7320:48
Ռուսական զորքերի հարվածի հետևանքով ոչնչացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահեստը
15220:28
«Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում տապալումը». Ստեփան Դանիելյան
6020:12
Վաղարշապատում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը
10218:48