«Սա այն է, ինչ 12-13 տարեկան երեխան սովորում է Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ եմ ամեն օր ասում՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր ու դրան պետք է տրվի հենց այդ քաղաքական գնահատականը․․․
Տեսե՛ք ինչ է գրված Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքում, որը խմբագրվել և վերահրատարակվել է 2023 թվականի հունիսին:
109-րդ էջում կա «Արևմտյան Ադրբեջանի խանությունները» վերնագրով բաժին: Ուղեկցող տեքստը հետևյալն է.
«Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում էին իրենց ռազմավարական դիրքով և միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով: Այդ պատճառով դրանք ենթարկվում էին հարևան խանությունների և օտար պետությունների հարձակումների:
Ինչպիսի՞ն էր Արևմտյան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն այդ ժամանակ, մասնավորապես, Իրևանի և Նախիջևանի խանություններում։
Իրևանի խանություն. Իրևանի խանությունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին Միր Մեհդի Խան Աֆշարի կողմից (1747–1752): 1755 թվականին Հասան Ալի Խան Ղաջարը դարձավ Իրևանի խան, ինչը նշանավորեց Ղաջար ցեղից նոր տոհմի առաջ գալով։
Խանության բնակչություն. Իրևանի խանության բնակչությունը հիմնականում կազմված էր ադրբեջանցի թուրքերից, որոնք նկարագրվում են որպես այս հողի ամենահին բնակիչներ: Սա հաստատվում է այդ ժամանակաշրջանի տեղանուններով, Իրևան այցելած եվրոպացի ճանապարհորդների պատմություններով և նույնիսկ հայ պատմաբանների կողմից:
Բնակչության միայն մի փոքր մաս կազմող քրիստոնյաներն առաջին անգամ եկել են 1441 թվականին, երբ հայկական կաթողիկոսությունը Կլիկիայից տեղափոխվեց դեպի Ադրբեջանի Իրևանի շրջան, մասնավորապես Ուչքիլսե (Էջմիածին): Մինչև այս տեղափոխումը, ըստ հաղորդումների, շրջանում հայկական բնակավայրեր կամ հողեր չեն եղել: Հետագայում հայկական կաթողիկոսությունը ընդլայնեց իր տարածքը՝ տեղի ադրբեջանցիներին պատկանող հողերը տարբեր միջոցներով զավթելով»:
Սա այն է, ինչ սովորում է Ադրբեջանում 12-13 տարեկան երեխան։ Վստահորեն նրան խաղաղության չեն նախապատրաստում, այլ կեղծ ու փաստազուրկ խոսույթների հիման վրա սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է»՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով․․․»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60606.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130823.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141420.10.2026, 22:48