«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից»․ Սիսակ Գաբրիելյան

«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցին»,- Այս մասին Ազգային ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Երբ 1995-ին ընդունվել է Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ Եկեղեցու մասին, կար կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ Եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը․․․ Այս պահին գործող մեր Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, նաև ասում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից բացի՝ ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն՝ մեզ՝ օրենսդիրին, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն և ՀԱԵ հարաբերությունները. մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել ոչ ՀԱԵ-ի հանդեպ, օրինակ, չենք կարող Հայ կաթոլիկ եկեղեցու մասին առանձին օրենք ընդունել։ Կա ՀԱԵ-ի մասին առանձին օրենք, որի շրջանակներում էլ կարգավորվում են որոշակի հարաբերություններ»,- նշեց Գաբրիելյանը։

Թրամփը Պուտինից խորհրդանշական նվեր է ստացել
3819:06
«Մանվել Գրիգորյանի մահվան մեջ մեղավոր եք դուք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
3518:54
«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ Եկեղեցին անջատ է պետությունից»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
3718:36
Փաշինյանը և Սինկևիչիուսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
4418:18
«Հայաստանը պետք է լինի ոչ թե ուրիշների նախագծերի օբյեկտ, այլ դրանց պայմանները սահմանող սուբյեկտ»․ Մետաքսե Հակոբյան
6217:18
«Ընդդիմության թիվ 1 խնդիրը պետք է լինի իր պայքարի ընկերների ազատությանը հասնելը»․ Վարազդատ Հարությունյան
6317:06
«Նրա թեկնածությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8417:00
Լիբանանի խորհրդարանը հաստատել է մահապատիժը վերացնելու մասին օրենքը
16316:56