Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Մանվել Գրիգորյանի մահվան մեջ մեղավոր եք դուք»․ Մեսրոպ Մանուկյան

«Մանվել Գրիգորյանի մահվան մեջ մեղավոր եք դուք»․ Մեսրոպ Մանուկյան
53
Այսօր, 18:54

«Ձեր թիմը Մանվել Գրիգորյանի անունը տալու իրավունք իրավունք»,- այս մասին Աժ-ում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին՝ կապված Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարություններին։

«Մանվել Գրիգորյանն իր արածի ու ավելի շատ չարածի համար հատուցել է իր կյանքի գնով, այն կյանքի, որի մահվան մեջ մեղավոր եք դուք, և դա արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Ավելին՝ Եվրոդատարանն արձանագրել է Մանվել Գրիգորյանի կյանքի իրավունքի խախտում, առաջարկել, որ ՀՀ կառավարությունն նրա ընտանիքի հետ հաշտության գնան․․ Հայտնի «տուշոնկա շոուն» որ կար, գնացե՛ք ձեր շատ սիրելի Մացոյի օրինական ուժի մեջ մտած վճիռը կարդացեք․ վերջնական վճռի մեջ ո՛չ տուշոնկա կար, ո՛չ խտացարած կաթ կար»,- ընդգծեց Մանուկյանը։

«Մանվել Գրիգորյանի մահվան մեջ մեղավոր եք դուք»․ Մեսրոպ Մանուկյան