Եգիպտոսը հրաժարվել է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի առաջնորդները հրավիրել են Եգիպտոսին միանալ իրենց պաշտպանական դաշինքին, սակայն երկիրը հրաժարվել է: Այս մասին հայտնել է Մադա Մասրը՝ հղում անելով աղբյուրներին:
Գործակալության աղբյուրները նշել են, որ Եգիպտոսը պահպանում է ամուր երկկողմ հարաբերություններ կոալիցիոն երկրների հետ: Սակայն Կահիրեն դաշինքը դիտարկում է՝ որպես քաղաքական, այլ ոչ թե պաշտպանական: Աղբյուրների համաձայն, Եգիպտոսը վախենում է, որ դաշինքին միանալը կսահմանափակի իր սեփական մանևրները տարածաշրջանում:
Նախկինում Թուրքիայում աշխատած դիվանագետը «Մադա Մասրի»-ն ասել է, որ երեք երկրների միջև համաձայնագիրը ներկայացնում է ոչ այնքան բոլոր կողմերի շահերից բխող պաշտպանական պայմանագիր, որքան Սաուդյան Արաբիայի շահերից բխող պաշտպանական պայմանագիր:
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին ստորագրել են եռակողմ պաշտպանական համաձայնագիր: Պակիստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սրման պատճառով: Այժմ երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր երեք պետությունների վրա:

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
5015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
6215:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
7315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6014:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8013:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
8613:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
7213:24