«Պուտինն ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք». Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում:
Զելենսկին հայտարարել է, որ բոլոր քայլերը հաշվարկված են:
«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք: Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի - խմբ.) վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը:
«Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել թշնամու հետ»,- ասել է նա:
Երբ մարտադաշտում իրավիճակը բավականաչափ ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ զիջումների, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին, կարծում է Զելենսկին:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գլխավոր ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է:
Զելենսկին նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է մեծացնել զորահավաքը և որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել բանակ։
Հետևաբար, Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին՝ ընդլայնել իրենց աջակցությունը, մասնավորապես՝ ՀՕՊ ոլորտում։ Նա Պաշտպանության ուժերի խնդիրների շարքում նշել է պատասխան հարվածները։
«Մենք պետք է պատերազմը վերադարձնենք Ռուսաստանի տարածք։ Դրանից հետո ռուսական հասարակությունը կզգա այս պատերազմի հետևանքները և ճնշում կգործադրի կառավարության վրա», - եզրափակել է Զելենսկին։

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
1007:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8103:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
101Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
141Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
269Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
254Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
165Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
89Երեկ, 22:12