Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։
Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։ Դրան գումարվում է նաև այն, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Միաժամանակ, ռուսական շուկայի հնարավոր կորուստը Եվրոպան առայժմ չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել։
Մեր տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։ Եվրոպական կողմը փորձում է իրավիճակը մեղմել ֆինանսական հատկացումներով, օգնության ծրագրերով, դրամաշնորհներով ու վարկերով, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ լրացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացող բացը։
Ուշագրավ է նաև իրավիճակը նոր Ազգային ժողովում։ Երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժեղ քայլով ստանձնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, իշխանության նկատմամբ դժգոհությունը բացահայտ դարձավ նաև եվրոպամետ դաշտում։ Եվրոպական կառույցների հետ աշխատող և եվրոպական ծրագրերից ֆինանսավորվող բազմաթիվ գործիչներ արդեն առանց նախկին զգուշավորության քննադատում են ՔՊ-ին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ հեգնում ու ծաղրում իշխանության քայլերը։
Ստացվում է բավական խոսուն պատկեր. Մոսկվան Փաշինյանին չի վստահում՝ համարելով, որ նա Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպամետները դժգոհ են, որ հռչակված եվրոպական ուղին իշխանությունը հետևողականորեն չի իրականացնում։ Կարճ ասած՝ Փաշինյանի բազմավեկտոր քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ նա հասցրել է հիասթափեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային։ Իսկ այդ քաղաքական մանևրումների տնտեսական գինը, ի վերջո, վճարում է Հայաստանը, ՀՀ տնտեսվարողն ու օրեցօր ամեն ինչի համար թանկ վճարող քաղաքացին»։

«Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է»․ Արսեն Բաբայան
1310:00
«Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա»․ Հակոբ Բադալյան
1709:54
Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ (տեսանյութ)
3409:48
«ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար»․ Տիգրան Աբրահամյան
2409:42
Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»
2609:30
Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
2809:24
Մարտուն Գրիգորյանին Հակակոռուպցիոն կոմիտե են տարել․ «Հրապարակ»
3609:18
Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել․ «Հրապարակ»
7009:12