Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա»․ Հակոբ Բադալյան

«Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա»․ Հակոբ Բադալյան
40
Այսօր, 09:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա։ Հիշեցնեմ, որ ամերիկյան մամուլը հայտնեց, որ ՆԱՏՕ գագաթնաժողովից հեռանալիս՝ Թրամփը ցուցադրաբար բարձրացել է նախագահական օդանավ, սակայն հետո նրան այնտեղից գաղտնի հանել են սննդի մեքենայով ու տեղափոխել են ամերիկյան ռազմական տրանսպորտային մեկ այլ օդանավ, որով էլ Թրամփը վերադարձել է հայրենիք։ Ըստ տեղեկության, այդ քայլին գնացել են այն մտավախությամբ, թե Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ նախագահական օդանավը։

Եվ ահա, այդ ամենը դարձել է համացանցային մեմերի առարկա, Թրամփին դնելով բավականին ծիծաղելի վիճակում։ Եվ այստեղ իսկապես հարց է առաջանում, ինչպես գրել էի օրեր առաջ այդ թեմային անդրադառնալիս, թե՝ միթե՞ կարող էր լինել լուրջ մտավախություն, որ Իրանը կխփի ԱՄՆ նախագահական օդանավին։ Ո՞վ է կարողացել համոզել Թրամփի անվտանգության ծառայությանը գնալ այդ քայլին, նրան դարձնելով մեմերի առարկա։

Թրամփը այդքան վախեցա՞ծ է, թե՞ նա էլ ինչ որ խնդիր է լուծել, թեկուզ ծիծաղելի իրավիճակի գնով»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան