Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ:
Երևանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, և միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաև Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող և կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել:
Հիմա տների և բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարևանների, ինչը ևս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում»:

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
309:24
Մարտուն Գրիգորյանին Հակակոռուպցիոն կոմիտե են տարել․ «Հրապարակ»
2409:18
Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել․ «Հրապարակ»
4009:12
ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»
4609:06
«Հայ գործիչները պարտավոր են խոսել նաև 465 հազար բռնի տեղահանված հայերի մասին»․ Նաիրի Հոխիկյան
11202:06
««Ադրբեջանցի» է հայտարարել մի ճարտարապետի, որի գործունեության ժամանակ Ադրբեջան չկար»․ Վարդան Ոսկանյան
12900:12
«Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106Երեկ, 23:54
«Թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում»․ Հակոբ Բադալյան
120Երեկ, 23:42