Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։
Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գուցե չվերանշանակի Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այս պահին վերջնական որոշման մասին չի հայտարարվել, սակայն կան տեղեկություններ, որ Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018 թվականից ղեկավարում է Անվտանգության խորհուրդը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գծով պատասխանատու Տաթև Անտոնյանի հետ, որը հայտնեց, որ Արմեն Գրիգորյանին չվերանշանակելու վերաբերյալ տեղեկություն չունի»։

«Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է»․ Արսեն Բաբայան
1310:00
«Անկարայում Թրամփի անվտանգության միջոցառումը դարձել է համացանցային մեմերի առարկա»․ Հակոբ Բադալյան
1709:54
Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ (տեսանյութ)
3409:48
«ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար»․ Տիգրան Աբրահամյան
2409:42
Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»
2609:30
Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
2809:24
Մարտուն Գրիգորյանին Հակակոռուպցիոն կոմիտե են տարել․ «Հրապարակ»
3609:18
Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել․ «Հրապարակ»
7009:12