««Ադրբեջանցի» է հայտարարել մի ճարտարապետի, որի գործունեության ժամանակ Ադրբեջան չկար»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։
Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետն անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։
Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։
Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն ինչով՝ այդ թվում, տարածքի միջնադարյան մշակույթին իր հավակնությամբ, որը յուրացված է կա՛մ մեզնից, կա՛մ իրանցիներից։
Իսկ ինչո՞ւ է Բաքվի բռնապետը հիշել միջնադարյան այս ճարտարապետին և նրա թողած ժառանգությունը։
Պատասխանը շատ պարզ է. նա բոլորից լավ է հասկանում, որ թե՛ պատմական և թե՛ մշակութային առումով Նախիջևանի՝ արհեստածին Ադրբեջանի կազմում լինելն ունի լեգիտիմության անհաղթահարելի պատնեշ, ուստի պետք է հայկական մշակույթի ոչնչացմամբ և իրանական մշակույթի յուրացմամբ «կերտել» այդ լեգիտիմությունը։
Նկարում՝ արհեստածին Ադրբեջանում թողարկված դրոշմանիշն է՝ Նախճավանիի պատկերով»։

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48