Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Անմեղ մարդկանց ստի կարուսելի վրա պտտում, պտտում են, որ իրենց պես մեղավոր դառնան». Հովհաննես Իշխանյան

«Անմեղ մարդկանց ստի կարուսելի վրա պտտում, պտտում են, որ իրենց պես մեղավոր դառնան». Հովհաննես Իշխանյան
38
Այսօր, 00:18

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես՝
Արագածոտնի թեմի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի դեմ գործը կարճվել է։ Նա անմեղ է:
Կարգալույծներ Ստեփանն ու Արամայիսը սուտ ցուցմունք էին տվել, թե միլիոնավոր դրամներ է հափշտակել։
Թվում է, թե պիտի ուրախության նոպա լիներ, որ անմեղ մարդը արդարացվել է․ հակառակը՝ կատաղությամբ ես լցվում ու զսպում քեզ, որ էս գրառումն անելուց մի քֆուր չտաս չզոհված համբալներին, որ անմեղ մարդկանց ստի կարուսելի վրա պտտում, պտտում են, որ իրենց պես մեղավոր դառնան։ Դատարաններն են գրավում՝ «չէ, սաղդ պիտի մեր պես կեղտ լինեք», ու էլի փուստ են տալիս։
Թե բա՝ 4-րդ Հանրապետություն, իրական Հայաստան․ ձեր պես Դեղին մամուլի թոշնած էջեր, ուրիշ բան չէ։
Բոլոր անմեղների համար իրանց պարգևավճարներով են վճարելու»։