«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան

«Այս դեպքը վերաբերում է 2018թ․ բացահայտված տվյալներին․․․ Ո՞նց կարող է 2026 թվականին այնպիսի ինտենսիվություն լինել, որ կալանքի հարց էլ առաջանա»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդևանյանը։
Նա նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ վաղեմության ժամկետի խնդիր էլ կա։ «Առնվազն գործի մի մասի վաղեմության ժամկետն անցած է։ Ես այստեղ իրավական բացատրություն չեմ տեսնում։ Երբ նայում ենք նախորդիվ հնչած քաղաքական հայտարարությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ ցուցումների տրամաբանության ներքո, տեսնում ենք՝ այստեղ քաղաքական բաղադրիչն այն աստիճան ակնհայտ է, որ չեմ կարծում, թե որևէ մեկը դա հերքի։ Նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էլ են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա։ Այ սա իսկապես անհանգստացնող երևույթ է»,- հավելեց Վարդևանյանը։

Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
1722:48
«Պետք է ճանապարհային քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս «բեսպրեդելը»»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
2122:30
«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
3422:06
«Իրավապահ մարմիններին առաջարկում եմ զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5821:42
«Տպավորություն է, թե Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են միմյանց ծառայեցնել որպես բռնցքամարտի տանձիկ»․ Հակոբ Բադալյան
5421:18
«Նիկոլ Փաշինյանը ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6121:12
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6720:48
«ՀՀ-ի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ ՌԴ-ն չի օգնում իր հայ գործընկերներին»․ Նաիրի Հոխիկյան
6620:24