Մահացել է դերասան Թիմ Քարին

Մահացել է բրիտանացի դերասան Թիմ Քարին, որը Սթիվեն Քինգի «Այն» վեպի 1990 թվականի էկրանավորման մեջ խաղացել է ծաղրածուի դերը Փենիվայզի դերում, հաղորդում է TMZ-ը։
Քարին մահացել է օգոստոսի 25-ի ուշ երեկոյան՝ Լոս Անջելեսի իր տանը, երկարատև հիվանդությունից հետո։ Նա 80 տարեկան էր։ 2012 թվականին դերասանը ծանր կաթված է ստացել։ Այդ ժամանակվանից ի վեր նրա մարմնի ձախ կողմը գործնականում կաթվածահար է եղել. նա չէր կարողանում քայլել և կախված էր անվասայլակից։
Թիմ Քարին իր դերասանական կարիերան սկսել է Լոնդոնի «Royal Shakespeare Company»-ում 1968 թվականին։ Նա նաև խաղացել է երկրորդական դերեր ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա լայն ճանաչում է ստացել «The Rocky Horror Picture Show» (1975) ֆանտաստիկ մյուզիքլում իր գլխավոր դերի համար։
Քարրիի այլ նշանակալի նախագծերից են «Երեք հրացանակիրները» (1993), «Չարլիի հրեշտակները» (2000), «Տանը մենակ 2. Կորածները Նյու Յորքում» (1992), «Սարսափելի ֆիլմ 2» (2001) և այլն։ Քարին նաև հանդես է եկել որպես երգիչ և հնչյունավորող հեռուստատեսությամբ։ Նա իր ձայնը տվել է «Վայրի փշոտները», «Ալադինը», «Փիթեր Փենը և ծովահենները» և այլ մուլտֆիլմերի հերոսներին։ Կաթվածից հետո դերասանը վերականգնել էր իր խոսքը և շարունակել աշխատել՝ որպես հնչյունավորող։

Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
12810:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
140Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
151Երեկ, 23:36
Արուսյակ Մանավազյանը ՔՊ պատգամավորների հետ Չինաստան այցի է ուղարկել իր դստերը
138Երեկ, 23:30
«Տիկի՛ն Հակոբյան, կրթե՛ք Դավիթ Խուդաթյանին». Լիա սարգսյան
157Երեկ, 23:24
«Ադրբեջանցիները վերադառնալու են՝ պահանջելով իրենց տալ Հայաստանի քաղաքացիություն». Արգիշտի Կիվիրյան
131Երեկ, 22:54
««Ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն արված գործերի մասին». Դավիթ Խուդաթյան
126Երեկ, 22:48