Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի նախկին կնոջն էլ են փորձել կալանավորել․ «Հրապարակ»

Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի նախկին կնոջն էլ են փորձել կալանավորել․ «Հրապարակ»
59
Այսօր, 09:36

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի նախկին կինը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:

Օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն Երեւանի դատարան է ներկայացրել Կ․ Փամբուկյանին կալանավորելու միջնորդություն, որը մակագրվել է հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը չի բավարարել միջնորդությունը։ Փամբուկյանի ղեկավարած Orange Fitness-ում նախօրեին ՔԿ-ն քննչական գործողություններ էր իրականացրել եւ կապարակնքել տարածքը՝ Քոչարյաններին առնչվող քրեական վարույթի շրջանակում»։