Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան

«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան
50
Երեկ, 23:30

«Փաշինյանն ու արդարամտությունը տարբեր գալակտիկաներից են»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Փաշինյանը ժողովրդին վստահեցնում է, որ Քոչարյանից ու մյուսներից վերցնելու է ունեցվածքը ու տա ժողովրդին՝ արդյո՞ք հավատում է Փաշինյանի արդարամտությանը։
«Ինչ վերաբերում է Փաշինյանի ռոբինհուդությանը՝ տեսել ենք, ինչ-որ դղյակներից էին խոսում․․․ Հիմա ցանկացած մարդ պետք է իրեն հարցնի՝ ՀՀ ամենահայտնի՝ Մանումենտի դղյակը ժողովրդի ո՞ր մասին վերադարձվեց, կարո՞ղ է պրոիշխանական օլիգարխին․․․ Ժողովուրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու, մեծ մասամբ արդար քրտինքով ձեռք բերվածի գողություն է տեղի ունենալու՝ բոլշևիկյան մոդելով»։

«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան