Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան

«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան
56
Այսօր, 00:30

«Շուրջ 30-35 տոկոսով բանակում զինվորների թվաքանակը կրճատված է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Խորքային խնդիր կա․ Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում և ինչու են զինծառայողները քնում։ Ծառայության պայմաններն այնքան ծանր են, որ մարդիկ հոգնում են և քնում։ Էդ հոգնածության դեմ 2014-2016թթ․ որոշումներ ընդունվեցին՝ անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովվեր դիրքերում։ Շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել էս գրաֆիկով՝ 2 ժամ՝ դիրքում պահակություն, 2 ժամ՝ արթուն հերթափոխ և 2 ժամ՝ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրությամբ արգելվում է օրումեջ գնալ պահակային ծառայության, որովհետև 2-2-2 ժամ ցիկլով բավականին հոգնած են լինում զինծառայողները։ Հիմա էդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ․․․ Մենք 4 հերթափոխ էինք դարձրել, որ 2 ժամ ծառայությունից և 2 ժամ արթուն հերթափոխից հետո 4 ժամ զինծառայողը կարողանա հանգստանալ և 1 օրվա մեջ կարողանա մինիմում 8 ժամ հանգստանալ»,- պարզաբանեց Օհանյանը՝ հավելելով՝ մանրամասն բացատրում եմ, որ ՊՆ ղեկավարությունը հետևություններ անի, որովհետև ամոթ է, որ իրենց հայտարարած խաղաղության պայմաններում ունենում ենք այդքան ցավալի դեպքեր։

«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան