Գարիկ Սարգսյանը դատի է տվել Միհրան Մախսուդյանին․ 6 մլն դրամ է պահանջում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը դատի է տվել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ Պատճառը Մախսուդյանի՝ մայիսի 4-ին մեզ տված նրա հարցազրույցն է, որտեղ վերջինս նշել է․ «Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ»։
Այս նախադասությունն այնքան է զայրացրել նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Գարիկ Սարգսյանին, որ նա դիմել է դատարան եւ պահանջում է հերքում, ինչպես նաև 6 մլն դրամ որպես զրպարտության փոխհատուցում։ Մեզ հետ զույցում Մախսուդյանը նշեց, որ միջադեպը, որի մասին խոսել է մեզ տված հարցազրույցում, իրականում տեղի է ունեցել։ «Գարիկ Սարգսյանը չի հերքում, որ եկել ինձ մոտ խնդրել է, որ պատերազմ չգնա, բայց հերքում է ուզում, որ ծնկի չի եկել կամ չի արտասվել։ Փաստորեն ինքը ընդունում է, որ պատերազմից խուսափելու համար ինձ մոտ է եկել»,- ասաց Մախսուդյանը։
Սակայն պահեստի գնդապետն այս գործով փաստաբան չունի, չնայած առաջին դատական նիստի օրը նշանակվել է սեպտեմբերի 9-ը։
«Իմ դեմ մյուս քրեական գործով ունեմ փաստաբաններ՝ Հովհաննես Խուդոյանը և Աննա Մանթաշյանը, իրենք լրիվ անվճար են իմ շահերը պաշտպանում ու ես անհարմար եմ զգում, որ այս գործով էլ իրենց խնդրեմ՝ զբաղվեն, բայց շահերի պաշտպանի կարիք ունեմ, դեռ չգիտեմ, թե ինչպես կարող եմ այդ հարցը լուծել եւ ում դիմել»,- ասաց նա»։

«Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում կազմում է ընդամենը 1%»․ Միքայել Աղասանդյան
1309:42
Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի նախկին կնոջն էլ են փորձել կալանավորել․ «Հրապարակ»
3209:36
Վահե Ղազարյանն աչք է դրել պաշտպանության նախարարի աթոռի վրա․ «Հրապարակ»
3609:24
Գարիկ Սարգսյանը դատի է տվել Միհրան Մախսուդյանին․ 6 մլն դրամ է պահանջում․ «Հրապարակ»
3709:18
Վարչապետի աղջիկների մանիկյուրը՝ բյուջեի հաշվին․ «Հրապարակ»
5909:06
«Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա»․ Գեղամ Մանուկյան
6807:18
«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան
10003:06
«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան
10802:06