Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան

«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան
42
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Անկախության Հռչակագրի հղումը նոր Սահմանադրության մեջ չդնելը քաղաքական որոշում է, եթե կուզեք՝ արտաքին քաղաքական: Դրանով պաշտոնական Երևանը ընդունում է, որ իր հարևաններից մտքում, երազում անգամ չունի տարածքային պահանջներ:
Անկախության Հռչակագրում հիշատակում կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման որոշման և Հայոց ցեղասպանության ու Արևմտահայաստանի մասին:
Գործող իշխանությունները և որևէ նախորդ կամ հաջորդ կառավարություն իրավունք չունի կպչել Հռչակագրի տեքստին, որովհետև այն իրավական, քաղաքական ու պատմական փաստաթուղթ է, որ արտահայտում էր Հայաստանի ժողովրդի ու նրա քաղաքական էլիտայի ձգտումներն ու երազանքները:
Բազմիցս գրել եմ և ուզում եմ կրկնել, որ պահանջատիրությունը Անկախության Հռչակագրի մեջ մտցնելը եղել է կոնսենսուսով: Տեր-Պետրոսյանի նման իմաստուն մարդը երբեք չէր համակերպվի դրա հետ, եթե ընդդիմությունն ու իշխանության մի հատված չփորձեր տապալել դրա ընդունումը 1990 թվականի օգոստոսին:
Ես խնդիր չեմ տեսնում, որ Անկախության Հռչակագրին հղումը չի լինելու նոր Սահմանադրության մեջ:
Այլ տեղ եմ տեսնում խնդիրը՝ անկախ, ինքնիշխան և ազատ Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան