Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան

«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան
54
Երեկ, 23:18

«2018 թվականից սկսած՝ ամեն օր սա եղել է սպասելի, ու դրա վառ ապացույցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ անգամ է ազատազրկվում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Իրավական գործընթաց չկա։ Առաջ հեռախոսով փսփսալով թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ ԱԺ ամբիոնից․ կարող էին հենց Փաշինյանի ԱԺ այդ ելույթից հետո ասել՝ սա կալանքի որոշում է ու կալանավորեին»,- հավելեց Միկոյանը։

«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան