Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մեր դարավոր թշնամիների ու այսօրվա իշխանությունների շահերը ոչ թե համընկնում են. այլ նույնն են». Արամ Գևորգյան

«Մեր դարավոր թշնամիների ու այսօրվա իշխանությունների շահերը ոչ թե համընկնում են. այլ նույնն են». Արամ Գևորգյան
36
Այսօր, 18:12

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր դարավոր թշնամիների ու այսօրվա իշխանությունների շահերը ոչ թե համընկնում են. այլ իդենտիկ նույնն են։ Եթե հայ ժողովրդից վերցնում ես Արցախը, բանակը, կրոնն ու պատմական հիշողությունը, տակը մնում են ֆեստիվառներ, վարչաֆեստներ ու «վովա փաշինյանի» անվան հուշամրցաշարներ։ Տակը չի մնում պատմություն, մշակույթ, հիշողություն։ Ազգը դառնում է նախիր, նախիրը դառնում է խաշլամի մատերիալ։
Դրա համար ենք 8 տարի գոռում, գոչում, վատամարդ դառնում, որ սրանց՝ էս ազգակործանների հետ համագործակցելը հավասարազոր է պետությանդ, ազգիդ, պատմությանդ դագաղի մեխը մեխելուն։ Նայեք, թե ինչի դեմ է պայքարում նիկոլը և ինչ է մնում տակը։ Նայեք, թե ինչեր են ֆինանսավորում ու պաշտպանում, և ինչեր են արժեզրկում։ Հայ ժողովրդի ճակատագորով մտահոգվողը այսքան չէր քանդի ազգի ու պետության հիմնասյուները։ Սա գծված պլան է, որը հայի տականքի ձեռքով իրականացվում է։
Հույսներդ քաղաքական գործիչների ու «ընդդիմադիրների» վրա մի դրեք։ Ամեն մեկդ յուրովի, սեփական նախաձեռնությամբ պայքարեք ձեր հայ մնալու, ձեր պատմությունը պաշտպանելու ու պահպանելու ուղղությամբ։ Հույսներդ մի դրեք, որ փաշինյանին լուրջ դեմքով հարցեր ուղղողները լուծելու են այս խնդիրները։ Չկա նման բան։ 2023 թվին այդպիսի հարցերով ու հուժկու ելույթների ներքո հանձնվեց Արցախը ու էլի դաս չեղավ։
Ամեն մեկդ քրիստոնյա հայ մնացեք, Արցախ սիրող ու հիշող հայ մնացեք ու կմնաք սրանց կոկորդներին։ Ու նրանց լեգիտիմացնողներն անգամ չեն կարողանա ձեզ իրենց շարքերը ներքաշել։
Հոգևոր պարտիզանական պայքար՝ հայ մնալու, ինքնությունն ու դեմքը պահպանելու համար։ Ամեն մեկդ ձեր մասով, ձեր պատկերացմամբ»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան