Իսպանիայում 4 րոպեում գողացել են բրոնզե դարի ոսկե հավաքածուն

Իսպանիայի Վիլյենա քաղաքի թանգարանից գողացել են բրոնզե դարի ոսկե հավաքածու, որը հայտնի է՝ որպես «Վիլյենայի գանձ», հաղորդում է The Guardian-ը։
Անհայտ անձինք հավաքածուից գողացել ավելի քան 50 իր։ «Վիլյենայի թանգարանում տագնապը միացել է մոտավորապես ժամը 5:20-ին։ Գողերը շենքը լքել են ժամը 5:24-ին։ Գործողությունը շատ արագ և շատ պրոֆեսիոնալ է կատարվել», - հայտնել է քաղաքային խորհրդի խոսնակը։
Գողացված իրերի թվում էին 29 ապարանջան, 11 աման, երեք շիշ և այլ առարկաներ։ Դրանց մեծ մասը պատրաստված էր ոսկուց, բայց հավաքածուի մեջ նաև արծաթից, երկաթից և սաթից պատրաստված իրեր էին։ Իրերը թվագրվում են մ.թ.ա. մոտ 1000 թվականին։
Քաղաքապետ Ֆուլխենսիո Սերդանը նշել է, որ գողերը գողացել են գանձի մեծ մասը։ Նա գնահատել է, որ միայն գողացված իրերի մեջ եղած ոսկին կարող է արժենալ մոտավորապես 1.7 միլիոն եվրո։
Ըստ իշխանությունների՝ գողերը ժամանել են մի քանի մեքենաներով և, հավանաբար, թանգարան են մտել պատուհանից։ Բոլոր անվտանգության համակարգերը գործարկվել են, և քաղաքային պաշտոնյաները պնդում են, որ թանգարանի կողմից անվտանգության որևէ ակնհայտ թերություն չի հայտնաբերվել։

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
1618:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
10318:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
5217:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5517:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
9417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6316:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7216:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12514:42