Երևանի քաղաքապետը պարզաբանել է` ինչու է 44-օրյա պատերազմի մասնակցի մորը տուգանել

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում:
Կարապետյանը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։
Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:
Տուգանքը մարված է:
Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա Էրիկ Գասպարյանի մայրիկին Երևանի հասարարական տրանսպորտում 15.000 դրամով տուգանելու մասին արձանագրություն է կազմվել:

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
1618:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
10318:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
5217:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5517:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
9417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6316:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7216:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12514:42