«Կրթությունը մոդա չէ, կրթությունը պետության պարտավորությունն է». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ուզում եմ բոլոր աշակերտներին, ուսուցիչներին ու մանկավարժներին, ուսանողներին ու դասախոսներին մաղթել գիտելիքահեն, կրթական ու գիտական հաջողություններ։
Բայց կրթության մասին խոսելիս միայն բարեմաղթանքները բավարար չեն։ Կրթությունը նախևառաջ պայմաններ ստեղծելու և խոստումները կատարելու մասին է։
Մի քանի տարի առաջ սկսված ու քարոզչական դրոշակ դարձրած «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը ամեն կերպ փաթեթավորվում է, որ կրթությունը զարգացնում են, այնինչ այսօր՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ն է, այդ ծրագիրը պետք է ավարտված ու շահագործման հանձնցած լիներ, սակայն ամբողջական արդյունք չկա։
Կարևորը այստեղ շենքը չէ, այլ գիտելիքի փոխանցման պրոցեսը: Դպրոցը պատերը չեն։ Դպրոցը երեխայի կրթության իրավունքի իրացման միջավայրն է։ Երբ տարիներով խոստացված նոր դպրոցը դեռ կառուցվում է կամ հիմնանորոգվում, առաջին հերթին տուժում է երեխան ու իր գիտելիքների ստացման պրոցեսը:
Կրթության որակի մասին կարելի է ժամերով խոսել, մասնավորապես՝ չափորոշիչներ ընդունելուց սկսած, մինչև նոր դասագրքեր տպելը, ինչը հաճախ տապալել են, կրթվելու և ընթերցանության «մոդայիկ» դարձնելու քարոզչությունից սկսած մինչև ակադեմիական քաղաք, ինչը նույնպես տապալել են, երևի այն տապալված ծրագրերից է, որն ավելի շատ ուրախացրել է որ ձախողել են:
Բայց կրթությունը մոդա չէ, կրթությունը պետության պարտավորությունն է»:

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է․ «Հրապարակ»
1309:36
«Եթե Հայաստանը շահագրգռված չէ ռուսական ռազմաբազայի ներկայությամբ, ապա այն այնտեղ չի լինի»․ Պուտին (տեսանյութ)
1409:30
Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»
1909:24
Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է․ «Հրապարակ»
3609:18
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»
6509:06
«Կրթությունը մոդա չէ, կրթությունը պետության պարտավորությունն է». Վահագն Սարոյան
5008:48
«Ինչու Փաշինյանը Բիշքեկում խոսեց հայերեն». Արա Պողոսյան
13103:06
«Օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել». Կարեն Հեքիմյան
11401:24