Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։
Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 25-ին, երբ ձերբակալվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դրան հաջորդած երկու օրերին իրավապահ և դատական համակարգի մի շարք աշխատակիցներ, մեր տեղեկություններով, փաստացի գիշերել են աշխատավայրերում։ Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Սակայն համակարգը դեռ չէր հասցրել դուրս գալ այս գործով ստեղծված գերլարված ռեժիմից, երբ սկսվեց մեկ այլ աղմկահարույց գործընթաց։ Երեկ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում։ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ առողջական վիճակի պատճառով դատարան է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։
Մեր տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։ Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։ Մեր աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։ Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։ Այսպիսով՝ օգոստոսի 25-ից մեկնարկած աղմկահարույց ձերբակալությունների շղթան ոչ միայն քաղաքական ու հանրային մեծ արձագանք է առաջացրել, այլև իրավապահ և դատական համակարգը դրել է գերլարված աշխատանքային ռեժիմի մեջ»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
2003:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
4702:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
12200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
160Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
165Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
109Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
199Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
105Երեկ, 16:24